«Երևանի պետական համալսարանի բարեկամներ» հիմնադրամը սիրով հրավիրում է համալսարանի շրջանավարտներին և մայր բուհի բոլոր բարեկամներին մասնակցելու հիմնադրամի ամենամյա միջոցառմանը, որը նվիրված է Հայաստանում արհեստական բանականության ոլորտի վերջին զարգացումներին և Երևանի պետական համալսարանի առանցքային դերակատարմանը այս արագ զարգացող բնագավառում։
Միջոցառման գլխավոր բանախոսն է ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի մեքենայական ուսուցման լաբորատորիայի ղեկավար Հրանտ Խաչատրյանը։
📆 Հոկտեմբերի 7
⏳ 18:00 – 21:00
📍 Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու արևմտյան թեմի առաջնորդարան, Բրբանք, ԱՄՆ
Գրանցման հղումը՝ https://luma.com/erq9iteh