Skip to main content
Գլխավոր
ՀայերենРусскийEnglish
envelope
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ բարեկամներ
  3. Ուղղություններն ու նախաձեռնությունները
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Առաքելությունը և տեսլականը
  • Ուղղություններն ու նախաձեռնությունները
  • Խորհրդի անդամներ
  • Անդամներ և ներդրողներ
  • Անդամակցություն
  • Նորություններ և իրադարձություններ

Ուղղություններն ու նախաձեռնությունները

Մեր աշխատանքային հիմնական ուղղություններն են՝
• ԵՊՀ-ի և նրա գործունեության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացում ԱՄՆ-ում գործող կրթական, հետազոտական ​​և Սփյուռքի կազմակերպություններում,
• աջակցություն՝ ուղղված ԱՄՆ-ում գործող կազմակերպությունների հետ ցանցային և գործընկերային հարաբերությունների հաստատմանը,
• ԵՊՀ-ի առաջարկած կրթական, հետազոտական ​​և ենթակառուցվածքային ծրագրի իրականացման նպատակով դրամահավաքների կազմակերպում և անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի ստեղծում։
«ԵՊՀ բարեկամներ» նախաձեռնությունը ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալ ուղղություններով՝

Կրթական նախաձեռնություններ

  1. Սփյուռքահայ ուսանողների համար նախատեսված կրթաթոշակներ՝ Հայաստան-Սփյուռք առաջնորդության՝ 1,5 տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրի շրջանակում,

  2. օտարերկրյա ուսանողների համար նախատեսված կրթաթոշակներ՝ հայագիտական ​​և տարածաշրջանային ուսումնասիրությունների շրջանակում, 

  3. ԵՊՀ ստորաբաժանումներում (Տնտեսագիտություն, Իրավագիտություն, Միջազգային հարաբերություններ, Պատմություն, Սոցիոլոգիա, Կրթական հետազոտություններ, Աստվածաբանություն, Արևելագիտություն) միջազգային պրոֆեսորադասախոսական կրթաթոշակների տրամադրում,

  4. հիմնարար աշխատությունների թարգմանություն և հրատարակում հայերենով,

  5. «Թվային ԵՊՀ» բազամբովանդակ առցանց հարթակ՝ հարուստ ուսումնական նյութերով և դասընթացներով, սփյուռքահայ ուսանողների կարիքներին հարմարեցված առցանց ուսուցման դասընթացներով։

Հետազոտական նախաձեռնություններ

  1. Արցախի վերաբերյալ գիտահետազոտական ​​նախագծեր (մշակութային ժառանգություն, մարդու իրավունքներ, միջազգային իրավունք),

  2. տարածաշրջանային հետազոտություններ՝ Հարավային Կովկաս, Մեծ Մերձավոր Արևելք, ռուսագիտություն,

  3. հայագիտության գլոբալ ցանց և աջակցություն հայագիտությանը ամբողջ աշխարհում գործող գործընկեր համալսարաններում,

  4. հայագիտական ​​հետազոտությունների կատարում (հայերենի նոր բառարան, հայոց պատմության քննադատական ​​գնահատում)։

Ենթակառուցվածքների և միջավայրի զարգացման նախաձեռնություններ

  1. ԵՊՀ լաբորատորիաների և լսարանների վերանորոգում,

  2. ԵՊՀ էներգաարդյունավետության խթանում,

  3. ԵՊՀ ուսանողական կենտրոնի կառուցում,

  4. ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի կահավորում և համալրում սարքավորումներով,

  5. աջակցություն ԵՊՀ ուսանողական լրատվամիջոցներին,

  6. աջակցություն ԵՊՀ բիզնես ինկուբատորի ստարտափ նախագծերին (ինովացիոն ճամբարներ, ընտրված նախագծերի հիմնական ֆինանսավորում)։

  • Գլխավոր էջ
  • Առաքելությունը և տեսլականը
  • Ուղղություններն ու նախաձեռնությունները
  • Խորհրդի անդամներ
  • Անդամներ և ներդրողներ
  • Անդամակցություն
  • Նորություններ և իրադարձություններ