Перейти к основному содержанию
Главная
ՀայերենРусскийEnglish
envelope
  1. Главная
  2. Node
  3. ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում «Երևանի պետական համալսարանի բարեկամներ» հիմնադրամի գործունեության վերաբերյալ
Дополнительная навигация
Закрыть
  • Главная страница
  • Миссия и видение
  • Направления и инициативы
  • Члены совета
  • Члены и инвесторы
  • Членство
  • Новости и события

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում «Երևանի պետական համալսարանի բարեկամներ» հիմնադրամի գործունեության վերաբերյալ

Октябрь 8, 2024
«Երևանի պետական համալսարանի բարեկամներ» հիմնադրամը ոչ առևտրային նախաձեռնություն է, որը հիմնադրվել է ԵՊՀ շրջանավարտների և բարեկամների կողմից՝ կենտրոնացնելու այն ամերիկահայերի ռեսուրսները, որոնք հավատում են, որ Երևանի պետական համալսարանը առանցքային դերակատարում ունի Հայաստանի զարգացման գործում:
 
ԵՊՀ շրջանավարտները՝ որպես լավագույն կրթություն ստացած նվիրյալներ, կարևոր դեր ունեն երկրի զարգացման գործում: Ուստի, Երևանի պետական համալսարանի արդյունավետ և կայուն առաջընթացի ապահովումը վճռորոշ է Հայաստանի ընդհանուր զարգացման համար։ Սատարելով ԵՊՀ-ին՝ դուք աջակցում եք Հայաստանին:
 

«Մենք համախմբում ենք տարբեր ոլորտներում գործունեություն ծավալած ամերիկահայ մասնագետներին՝ աջակցելու Երևանի պետական համալսարանում իրականացվող կրթական, հետազոտական և ենթակառուցվածքային ծրագրերին: Մեր ջանքերն ուղղված են ուսումնական և հետազոտական գործընթացների ընդլայնմանը, ինչպես նաև ԵՊՀ-ի և ԱՄՆ-ում տեղակայված գործընկեր հաստատությունների միջև գործակցության խթանմանը: Ավելին՝ մենք աջակցում ենք ԵՊՀ-ին՝ ԱՄՆ-ում և դրա սահմաններից դուրս գտնվող Հայկական սփյուռքին կրթական և հետազոտական ծառայություններ մատուցելու գործում» - նշում է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ավելին՝ այստեղ։

 

  • Главная страница
  • Миссия и видение
  • Направления и инициативы
  • Члены совета
  • Члены и инвесторы
  • Членство
  • Новости и события