Քննարկվել են ՀՀ բուհերում թվային ուսուցման որակի ապահովման նոր մոտեցումները Երևանի պետական համալսարանի համակարգմամբ իրականացվող «Erasmus+» «eCAMPUS» («Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷլԿԱՄՊՈՒՍ») միջազգային նախագիծը միտված է Հայաստանի բարձրագույն կրթության թվային վերափոխմանը։ Այդ նպատակով նախագծի շրջանակում անցկացված «Թվային ուսուցման որակի ներքին ապահովում» խորագրով երկօրյա աշխատաժողովը մեկ հարթակում համախմբել էր Հայաստանի և Եվրոպայի առաջատար բուհերի ու ոլորտային կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու թվային ուսուցման, ուսումնառության և գնահատման որակի ապահովման արդի մոտեցումները, ինչպես նաև ՀՀ բուհերի համար մշակվող միասնական չափանիշներն ու գործիքակազմը։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել է «Telders» հեղինակավոր դատախաղ-մրցույթին Երևանի պետական համալսարանի թիմը մասնակցել է Լայդենի համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպվող միջազգային հեղինակավոր «Telders International Law Moot Court Competition» մրցույթին՝ ամրապնդելով իր դիրքը եվրոպական առաջատար ակադեմիական հարթակներում և ներկայացնելով համալսարանը բարձր մակարդակի միջազգային մրցակցային միջավայրում։
Դպրոցից դեպի գիտության աշխարհ․ ճամբար, որը փոխեց աղջիկների՝ գիտության մասին պատկերացումները Երբ գիտությունը դուրս է գալիս դասագրքերի սահմաններից ու դառնում իրական փորձ, հետաքրքրությունը վերածվում է վստահության։ Այսպիսի փորձառություն են ստացել ԲՏՃՄ ճամբարի մասնակից աշակերտուհիները՝ բացահայտելով գիտությունը նոր՝ կենդանի ու կիրառական տեսանկյունից։ Գիտության ոլորտում աղջիկների ներգրավվածությունը խթանելու նպատակով անցկացված ԲՏՃՄ ճամբարը ոչ միայն կրթական, այլև ոգեշնչող հիշողություն դարձավ մասնակիցների համար։ Հոդվածում նրանք պատմում են իրենց տպավորությունների, փորձի և ձեռքբերումների մասին։
«Իմ երազանքն է ստեղծել քաղցկեղը բուժող նոր դեղամիջոց». ԵՊՀ ուսանող Աննա Վարդանյանը վստահ քայլերով մուտք է գործում գիտության ոլորտ: ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում ուսանելուն զուգահեռ՝ նա աշխատում է լաբորատորիայում և իր առջև դրել է հստակ նպատակ՝ մասնակցել քաղցկեղի բուժմանն ուղղված նոր դեղամիջոցի ստեղծմանը: Ներկայում Աննան պատրաստվում է ուսումը շարունակել ԵՊՀ «Ֆարմացիա» մագիստրոսական կրթական ծրագրում:
Համալսարանականները ներկայացրել են իրենց փորձը Ավստրիայի առաջատար համալսարաններից մեկում «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ներկայացուցիչները աշխատանքային այցով Վիեննայի բնական պաշարների և կենսական գիտությունների համալսարանում էին (BOKU)՝ ներկայացնելու համալսարանում իրականացվող կրթական ու հետազոտական նախաձեռնությունները և քննարկելու համագործակցության ընդլայնման հետագա հնարավորությունները։
Կրթական համակարգի թվային վերափոխում․ ՀՀ յոթ բուհերի հասանելի կլինի «ChatGPT Edu» հարթակը ՀՀ կրթական համակարգին կտրամադրվի շուրջ 50 հազար անվճար բաժանորդագրություն՝ օգտվելու «ChatGPT Edu» կրթական հարթակից։ «OpenAI» միջազգային թվային հարթակի և ՀՀ յոթ բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ ԵՊՀ-ում տեղի ունեցան նախաձեռնության մեկնարկին նվիրված հանդիպումներ՝ քննարկելու բարձրագույն կրթության ոլորտում «ChatGPT Edu»-ի հնարավորությունները և գործնական կիրառությունները։
ԵՊՀ-ում քննարկվեցին համաշխարհային փիլիսոփայական օրակարգի առաջնահերթությունները ԵՊՀ-ում տեղի ունեցավ Փիլիսոփայական ասոցիացիաների համաշխարհային համադաշնության նախագահության նիստը, որի ընթացքում քննարկվեցին համաշխարհային փիլիսոփայական համայնքի զարգացման, միջազգային համագործակցության ամրապնդման և առաջիկայում կայանալիք համաշխարհային կոնգրեսի կազմակերպմանն առնչվող առանցքային հարցեր։
«Համալսարանը մեզ տալիս է երկու բան, որոնք երբեք հնարավոր չէ խլել՝ գիտելիք և կապեր». ԵՊՀ շրջանավարտ Տիրան Հակոբյան «Եթե մարդիկ ԵՊՀ-ում են սովորել, շատ լավ է։ Իսկ եթե նրանց բախտը բերել է, և սովորել են Ֆիզիկայի ինստիտուտում, ապա՝ առավել ևս»,- այս դիտարկմամբ սկսեց իր ելույթը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի շրջանավարտ, «GTB Holdings»-ի գլխավոր գործադիր տնօրեն, «Armenian Mushroom Company»-ի հիմնադիր և «Seaside Startup Summit»-ի համահիմնադիր Տիրան Հակոբյանը։ Նա ելույթ է ունեցել ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում անցկացված «Շրջանավարտների բանախոսություններ»-ի ժամանակ։
«Իսպանական մշակույթի օրեր Երևանում»․ երկօրյա միջոցառում ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Իսպանական մշակույթի օրեր Երևանում» երկօրյա միջոցառումը, որը միտված է հայ-իսպանական ակադեմիական և մշակութային համագործակցության խորացմանը։ Միջոցառման շրջանակում դասախոսություններով հանդես կգան Մադրիդի ինքնավար, Մադրիդի Կոմպլուտենսե, Գրանադայի և Կադիսի համալսարանների ներկայացուցիչները։
Հաջողության բանաձևը. ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները՝ հաղթանակների ճանապարհի մասին Միջազգային օլիմպիադայում հաջողություն գրանցած ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ այսօր համալսարանում տեղի ունեցավ հանդիպում։ Մրցանակակիրները պատմեցին հաղթանակների ճանապարհի, հաղթահարած դժվարությունների և ապագայի ծրագրերի մասին՝ փաստելով, որ հետևողական աշխատանքը, նպատակասլացությունն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը կարող են միջազգային հաջողությունների հիմք դառնալ։