Skip to main content
Գլխավոր
ՀայերենРусскийEnglish
envelope
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Առաքելությունը և տեսլականը
  • Ուղղություններն ու նախաձեռնությունները
  • Խորհրդի անդամներ
  • Անդամներ և ներդրողներ
  • Անդամակցություն
  • Նորություններ և իրադարձություններ

ԵՊՀ բարեկամներ

«Երևանի պետական ​​համալսարանի բարեկամներ» հիմնադրամը ոչ առևտրային նախաձեռնություն է, որը հիմնադրվել է ԵՊՀ շրջանավարտների և բարեկամների կողմից՝ կենտրոնացնելու այն ամերիկահայերի ռեսուրսները, որոնք հավատում են, որ Երևանի պետական ​​համալսարանը առանցքային դերակատարում ունի Հայաստանի զարգացման գործում:

Մենք համախմբում ենք տարբեր ոլորտներում գործունեություն ծավալած ամերիկահայ մասնագետներին՝ աջակցելու Երևանի պետական համալսարանում իրականացվող կրթական, հետազոտական ​​և ենթակառուցվածքային ծրագրերին: Մեր ջանքերն ուղղված են ուսումնական և հետազոտական ​​գործընթացների ընդլայնմանը, ինչպես նաև ԵՊՀ-ի և ԱՄՆ-ում տեղակայված գործընկեր հաստատությունների միջև գործակցության խթանմանը: Ավելին՝ մենք աջակցում ենք ԵՊՀ-ին՝ ԱՄՆ-ում և դրա սահմաններից դուրս գտնվող Հայկական սփյուռքին կրթական և հետազոտական ​​ծառայություններ մատուցելու գործում: 

«ԵՊՀ-ն հայաստանյան ամենամեծ բուհն է՝ շրջանավարտների լայն ցանցով: Այն առաջարկում է կրթական ծրագրերի ընդարձակ շրջանակ, իսկ ԵՊՀ շրջանավարտները զգալի ներդրում են ունենում հայ հասարակության բոլոր շերտերում՝ դպրոցներից և ՏՏ ընկերություններից մինչև քաղաքականություն և մշակույթ: ԵՊՀ շրջանավարտները՝ որպես լավագույն կրթություն ստացած նվիրյալներ, կարևոր դեր ունեն երկրի զարգացման գործում: Ուստի, Երևանի պետական համալսարանի արդյունավետ և կայուն առաջընթացի ապահովումը վճռորոշ է Հայաստանի ընդհանուր զարգացման համար։ Սատարելով ԵՊՀ-ին՝ դուք աջակցում եք Հայաստանին»։

 ԵՊՀ ռեկտոր, դոկտոր Հովհաննես Հովհաննիսյան

Աջակցել Երևանի պետական համալսարանին

«ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամը համալսարանի շրջանավարտներին և գործընկերներին հնարավորություն է տալիս անձեռնմխելի կապիտալով հիմնադրամին նվիրատվություն կատարելու միջոցով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ԵՊՀ-ին։ Հիմնադրամի գործունեության արդյունքում ֆինանսավորվելու են թիրախային ծրագրեր ուղղված ԵՊՀ կրթական և գիտահետազոտական գործունեության զարգացմանը և միջավայրի ու ենթակառուցվածքների արդիականացմանը։

 
ՆՎԻՐԱԲԵՐԵԼ

«ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամը ԵՊՀ-ն դիտարկում է որպես տարածաշրջանային առաջատար համալսարան, որը Հայաստանի ինտելեկտուալ զարգացման շարժիչ ուժն է և կրթում է առաջադեմ, մոտիվացված, բանիմաց և արդյունավետ մասնագետների, որոնք էական դերակատարում ունեն Հայաստանի զարգացման գործում:

«ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն ու խնդիրները՝ այստեղ:

Ավելին՝ այստեղ:

Կոնտակտներ

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1

Հեռ․՝ (+374 60) 710 000

Էլհասցե՝ info@ysu.am

  • Գլխավոր էջ
  • Առաքելությունը և տեսլականը
  • Ուղղություններն ու նախաձեռնությունները
  • Խորհրդի անդամներ
  • Անդամներ և ներդրողներ
  • Անդամակցություն
  • Նորություններ և իրադարձություններ